вторник, 29 октября 2013 г.

ԳՈՇ ԳՅՈՒՂ


Մակերես` 15.4կմ2

Բնակչություն` 1218 մարդ


Գոշը հիմնվել է 1840-45թթ.։ Առաջին բնակիչներն եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։

Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս 10-11 դարերից։ 1178թ. կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։

Պատմամշակույթային կոթողներ ՝ Գոշավանք


Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետները:

1. Հեռավորությունը Երևանից՝ 118 կմ,
Մարզկենտրոնից՝ 24 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 43 կմ

2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ


3. Բնակլիմայական պայմանները՝


 
Ամռանը միջին ջերմաստիճանը + 19Cօ,

Ձմռանը միջին ջերմաստիճանը -2Co






4.

Բնակչության թիվը՝ 1218 մարդ, 387 ընտանիք

5.


Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1479.56 հա՝

6.


Զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն


Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝


խմելու ջրով բավարար,

Ոռոգման ջրով անբավարար

7. Գազիֆիկացված չէ ՝աշխատանքները ընթացքի մեջ են:

8. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`

1.
 Միջնակարգ դպրոց՝ աշակերտների թիվը - 132, հիմնական դպրոց՝ աշակերտների թիվը - 27


2. Բուժկետ


3. Համայնքային կենտրոն