Մեխանիկական շարժումները` ըստ հետագծի տեսքի և շարժման բնույթի
դասակարգմանը սխեմայում շարժման ամենապարզ տեսակն ուղղաձիգ հավասարաչափ շարժումն է
և հետագծի տեսքն է պարզագույնը , և շարժման օրենքը: Այն շարժումը որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում
կատարում է նույն տեղափոխությունները կոչվում է ուղղագիծ հավաարաչափ շարժում:
Այսպիսով հավասարաչափ շարժման սահմնումից բխում է, որ ∆t ժամանակում
մարմնի ∆s տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը շարժման ընթացքում
մնում է հաստատուն: Այն ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը միավոր ժամանակում կոչվում
է ուղղագիծ հավաարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը
հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի տեղափոխության և այլ ժամանակմիջոցի հարաբերությունը:
Հենց ճանապարհային արագությունն է ցույց տալիս ավտոմեքենաներում տեղադրվող արագաչափը: Օրինակ`եթե արագաչափի սլաքը շաժման ժամանակ անընհատ ցույց է տալիս միևնույն ենթադրենք 90կմ/ժ թիվը, ապա մեքենան շարժվում է հավասարաչափ` յուրաքանչյուր 1 ժամում անցնում է 90 կմ ճանապարհ: Այս ամենից հետևում է որ`
v=s/t
Այս արդյունքը կարելի է դնել ուղղագիծ հավասարաչափ շարժման վերը
նշված սահմանմանը համարժեք` երկրորդ սահմանումը: Այն շարժումը որի ժամանակ մարմնի հետագիծն
ուղիղ գիծ է , և մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ` կամայական հավասար ժամանակամիջոցներում
անցնելով հավասար ճանապարհներ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
Արագության մոդուլ
Արագության սահմանումից
հետևում է, որ եթե ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմինը 1 վարկյանում տեղափոխվում
է 1 մետր, ապա նրա շարժման արագությունը հավասար կլինի մեկ միավորի (1մ/վ):Այդպիսի
շարժման արագությունն էլ հենց ընդունվում է որպես արագության միավոր Միջազգային համակարգում
(ՄՀ): A ֆիզիկական մեծության չափման միավորը նշելու համար օգտագործելով [A] նշանակումը
կստանանք`
[v]=[s]/[t]=1մ/վ
Միջին արագություն:
Այն դեպքում, երբ մեզ հետաքրքրում է մարմնի անհավասարաչափ շարժումը
միայն հետագծի որոշակի տեղամասում, որը մարմինն անցել է որոշակի t ժամանակամիջոցում,
օգտվում են այսպես կոչված <<միջին արագություն>> հասկացությունից: Անհավասարաչափ
շարժման միջին արագություն հետագծի որևէ տեղամասում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը
որը հավասար է այդ տեղամասը բնութագրող S տեղափոխության և t ժամանակամիջոցի հարաբերությանը:
Комментариев нет:
Отправить комментарий